Փետրվարի 27-ը հասարակական կազմակերպությունների միջազգային օրն է:
Պաշտոնապես այն նշվում է 2014թ-ից Միավորված Ազգերի Կազմակերպության, Եվրոպական Միության և միջազգային այլ կազմակերպությունների կողմից, իսկ այսօր արդեն՝ աշխարհի ավելի քան 89 երկրներում։ Հասարակական կազմակերպությունների նկատմամբ այսպիսի մոտեցումը փաստում է նրանց դերի արժևորումը հասարակությունների կյանքում։
Այսօր էլ ՀԿ-ների գործունեության հիմնական թիրախներ են մնում մարդու իրավունքները, ժողովրդավարական արժեքները, օրենքի գերակայությունը։ Մեծ է նրանց ներդրումը նաև կրթության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու գործընթացում, որտեղ նրանց գործունեությունը բազմաճյուղ է` միտված բոլոր երեխաների համար հավասար կրթական հնարավորությունների ու պայմանների ապահովմանը։
Շնորհավորում ենք մեր գործընկեր Հասարակական կազմակերպություններին միջազգային օրվա առթիվ։ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը համագործակցում է մի շարք հասարակական կազմակերպությունների հետ, ինչի արդյունքը հաջողությամբ իրականացված կրթական ծրագրերն են հանրապետության բոլոր համայնքներում։