Արաքսիա Սվաջյանը 1995-2000թթ. սովորել է Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի տարրական կրթության և դեֆեկտոլոգիայի ֆակուլտետում, որը գերազանցությամբ ավարտելով՝ ստացել է օլիգոֆրենոմանկավարժի և լոգոպեդի որակավորում։
2009թ-ին ստացել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2012թ-ին՝ դոցենտի գիտական կոչում։
2008թ-ից առ այսօր աշխատում է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնում։
2000թ-ից աշխատում է միջազգային և տեղական կազմակերպությունների կողմից երեխաների պաշտպանության և կրթության ոլորտներում իրականացվող ծրագրերում որպես փորձագետ, վերապատրաստող։
2019թ-ից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող «Հաշմանդամության ֆունկցիոնալ գնահատման բարեփոխման ծրագրի» համակարգող խորհրդականն է։
Մասնակցել է 40-ից ավելի տեղական և միջազգային վերապատրաստումների, ինչպես նաև` գիտամանկավարժական և հետազոտական ծրագրերի ամերիկյան և եվրոպական մի քանի համալսարաններում։
Ունի հրատարակված 50-ից ավելի գիտամեթոդական հոդվածներ, ձեռնարկներ, գրքեր։
ՀՄԿ անձնակազմը ողջունում է տիկին Սվաջյանի նորամուտը և մաղթում արդյունավետ և հետաքրքիր աշխատանք։