ՀՀ ԿԳՄՍ նախարարի օգոստոսի 21-ի 1530-Ա/2 հրամանով հաստատվել է հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող կազմակերպությունների և դասընթացների ցանկը։
Այս տարվանից ուսուցիչների վերապատրաստումն իրականացվելու է ըստ մասնագիտական կարիքների գնահատման արդյունքում որոշված մակարդակների․
- ✦ տարրական
- ✦ ձեռնահասության
- ✦ տիրապետման
- ✦ փորձագիտական
ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված կազմակերպություննները վերապատրաստումներն իրականացնելու են հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման չափորոշչին, օրինակելի ծրագրին և մշակված թեմատիկ պլանին համապատասխան։
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից իրականացվող «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» վերապատրաստման դասընթացը նույնպես ներառված է հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող դասընթացների ցանկում։
Միաժամանակ, ուժը կորցրած է համարվել ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի մայիսի 18-ի N 780-Ա/2 հրամանը:
Սկզբնաղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍՆ Ֆեյսբուքյան պաշտոնական էջ
26.08.2024