2024 թվականի հունիսի 21-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության | MHPSS» ներդրման ուղղությամբ տարվող համակարգային աշխատաժողով, որին մասնակցում էին ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի UNICEF Armenia ներկայացուցիչներ Ալվարդ Պողոսյանը, Հասմիկ Առաքելյանը, Մանուկ Խաչատրյանը, «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի վերապատրաստումների համակարգող Սիրանուշ Անտոնյանը և փորձագետ Լիլիթ Չոբանյանը, «Դասավանդի’ր, Հայաստան» կազմակերպության Teach For Armenia «Հոգեկան առողջություն և սոցիալ-հոգեբանական աջակցություն Հայաստանի դպրոցներում» ծրագրի համակարգող Դիաննա Թորոսյանը, ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը, տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը և հոգեբան Անի Խուդոյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության | MHPSS, դրա ներդրման ընթացակարգերին ու մեխանիզմներին առնչվող ընթացիկ հարցեր։
ՀՄԿ-ի՝ որպես այս գործընթացները համակարգող կառույցի կողմից տնօրեն Լ․Մնացականյանը համապարփակ ներկայացրեց վերը նշված կառույցների կողմից իրականացվող աշխատանքները, քննարկվեցին վերապատրաստումների թեմաները, ընտրանքը, ցուցանիշները։ Քննարկումների ընթացքում ուշադրության արժանացան խնդրահարույց բոլոր հարցերը, կրկնվող կամ իրար հակասող թեմաներից խուսափելու համար առաջարկվեցին լուծումներ։ Կողմերը բոլոր հարցերի շուրջ եկան ընդհանուր եզրահանգումների։
Համագործակցող կողմերին ներկայացվեց նաև «Հոգեկան առողջությունը և հոգեսոցիալական աջակցությունը / MHPSS կրթության ոլորտում» ոլորտային ուղեցույցը, որը մշակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ՅՈՒՆԵՍԿՕ-ՀՄԿ համատեղ աշխատանքի արդյունքում, ինչը կարևոր հիմք է իրականացվող աշխատանքների համատեքստում:
24.06.2024