Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպության համագործակցության շրջանակում ՀՄԿ-ի կողմից մշակվել և լույս է տեսել «ՓԱՓՈՒԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ԲՈՒԼԻՆԳԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՆ» ձեռնարկը՝ նախատեսված մանկավարժների և հոգեբանների համար։
Աշխանքային խմբի ղեկավար՝ Լիլիթ Մնացականյան
Հեղինակներ՝ Հայկուհի Ադամյան, Անի Խուդոյան
Ձեռնարկի նպատակն է՝
- ✦ նվազեցնել բուլինգի դրսևորումները հանրակրթական ուսումնական հաստատություններում,
- ✦ արդիականացնել մանկավարժների կարողությունները բուլինգի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ,
- ✦ դարձնել սովորողներին առավել իրազեկ և պաշտպանված նման իրավիճակներում,
- ✦ նպաստել առանց բռնության միջավայրի ստեղծմանն ու կայացմանը:
Այն ներառում է տարբեր ռեսուրսներ՝ որպես պրակտիկ գործիքակազմ առավելագույն հնարավորություններ ապահովելով դպրոցներում բուլինգի հաղթահարման և կանխարգելման համար (սցենարներ, դերախաղեր, տեսանյութեր, բուլինգի բացահայտման և հաղորդման նպատակով սովորողների հետ արդյունավետ զրույցներ և քննարկումներ իրականացնելու համար անհրաժեշտ նյութեր)։
Ուսուցիչների և հոգեբանների համար նախատեսված այս ձեռնարկը՝
- ✦ կօգնի գործնականում ծանոթանալ երեխաների պաշտպանությանն առնչվող հիմնական հասկացություններին և սկզբունքներին,
- ✦ հասկանալ, թե ինչ է նշանակում համակարգված մոտեցում ցուցաբերել երեխաների պաշտպանությանը,
- ✦ ինչպես ստեղծել անվտանգ միջավայր ուսումնական հաստատությունում բոլոր սովորողների համար,
- ✦ ինչպես նաև արդյունավետ կերպով կանխարգելել և հաղթահարել երեխաների հանդեպ բուլինգի ցանկացած դրսևորում:
Ձեռնարկը երաշխավորվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 12.06.2024թ. N 1070-Ա/2 հրամանով որպես ուսումնական նյութ։
Ձեռնարկը հասանելի է հայերեն և անգլերեն լեզուներով։
Հարկ է նշել, որ ձեռնարկը պատրաստվել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ իրականացվող «Հանուն բուլինգից ազատ դպրոցի» ծրագրի և ՀՀ ԿԳՄՍՆ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և Լիբերալ քաղաքականության ինստիտուտի միջև կնքված հուշագրի շրջանակում:
25.06.2024