«Հատուկ կրթություն. ներկա եվ ապագա» խորագրով աշխատաժողով
Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի և ԿԳՄՍ նախարարության համագործակցության շրջանակում տեղի ունեցավ «Հատուկ կրթություն. ներկա և ապագա» խորագրով աշխատաժողովը, որի ընթացքում քննարկվեցին հանրապետության հատուկ դպրոցները զարգացնելու և ռեսուրս կենտրոնների վերածելու մի շարք հարցեր։
Հանդիպման ընթացքում հատուկ դպրոցների տնօրենները ներկայացրեցին իրենց տեսլականներն ու առաջարկությունները։ Ներկայացվեց նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից մշակված «Հատուկ դպրոցները ռեսուրս կենտրոնների վերափոխելու հայեցակարգը», որի համաձայն ռեսուրս կենտրոնները կկարողանան մասնագիտական աջակցություն տրամադրել ծանր և խորը աստիճանի ԿԱՊԿ ունեցող երեխաներին, կմշակեն այդ երեխաների հետ աշխատանքի առավել արդյունավետ մեթոդներ ու հնարավորություն կունենան կիսվել իրենց փորձառությամբ ներառական կրթություն իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների գործընկերների հետ։