ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքէջը անդրադարձել է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ իրականացվող «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ներառումը կրթական գործընթացում նրանց հոգեսոցիալական տոկունության բարձրացման միջոցով» ծրագրին, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում վերապատրաստվել են ավելի քան 600 դպրոցական հոգեբաններ, ինչը կազմում է Հայաստանի բոլոր դպրոցական հոգեբանների 80%-ը:
Դասընթացը կազմակերպվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների, նրանց հետ աշխատող ուսուցիչների և մասնագետների կարիքների գնահատման արդյունքներով մշակված մոդուլի հիման վրա։
Այս դասընթացին մասնակցությունը դպրոցների ուսուցիչների և հոգեբանների համար մի նոր ռեսուրս է հանդիսանալու` օգնելու սովորողներին սեփական հույզերը, վարքը և փորձը կառավարելու ռազմավարություններ ու հմտություններ ձեռք բերել, աջակցելու տոկունության բարձրացմանն ու միջանձնային հմտությունների ձեռքբերմանը, զարգացնելու դրական հուզական և մտավոր բարեկեցությունը։
Հոդվածն ամբողջությամբ` https://unes.co/3llkxu
Նկարը և հոդվածի սկզբնաղբյուրը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայք
29.07.2024