Առողջապահական և սոցիալական պաշտպանության համակարգերում վերականգնումն ու աջակցող տեխնոլոգիաների հասանելիությունն ընդլայնելու ուղղությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ՀՀ կառավարության համագործակցության շրջանակում մեկնարկել են Վերականգնման և աջակցող միջոցների ընդլայնման ազգային գործողությունների պլանի մշակման աշխատանքները։
Գործընթացն իրականացնելու նպատակով կազմվել է Վերականգնման և աջակցող միջոցների հարցերով ազգային միջգերատեսչական տեխնիկական աշխատանքային խումբ, որում ընդգրկված են վերականգնման և աջակցող տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներ, տարբեր գերատեսչությունների և համապատասխան ծառայություններ տրամադրող կազմակերպությունների ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ։
Գործողությունների պլանը հիմնվելու է վերականգնողական ծառայությունների համակարգված գնահատման և աջակցող միջոցների կարողությունների գնահատման ընթացքում հավաքագրված ապացույցների վրա:
Այս նախաձեռնությունները կնպաստեն վերականգնողական ծառայությունների կարիք ունեցող մարդկանց առողջության բարելավմանը և դրական ազդեցություն կունենան նրանց կյանքում:
Սկզբնաղբյուրը և նկարը՝ World Health Organization – WHO Country Office in Armenia պաշտոնական ֆեյսբուքյան էջ