Աննա Ղարիբյան
Պարային թերապիստ | Մանկավարժահոգեբանական աջակցության բաժին
Աննան ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Մշակույթի» ֆակուլտետը, «Պարարվեստ» մասնագիտությամբ։ Երկար տարիներ աշխատել է որպես պարուսույց-մանկավարժ։ Հետագայում ստացել է մագիստրոսի աստիճան «Հատուկ կրթության մանկավարժություն և հոգեբանություն՝ արտթերապիա մասնագիտությամբ։
Աննան աշխատում է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում որպես պարային թերապիստ։ Աջակցության ծառայություններ է տրամադրում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին՝ նպաստելով երեխայի բնականոն զարգացմանը։
Աննայի բլոգում կարող եք գտնել մասնագիտական հետաքրքիր տեղեկություններ, նյութեր և խաղեր, որոնք կարող են օգտակար լինել երեխաների հետ շտկող և զարգացնող աշխատանքներում։