Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը շարունակում է «Նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների հոգեբանական խնդիրները, դրանց հաղթահարման ուղիները» թեմայով վերապատրաստումները նախադպրոցական ուսումնական հաստատություններում, դպրոցներում և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններում աշխատող հոգեբանների համար։
Դասընթացները վարում է ՀՄԿ Վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի մեթոդիստ-վերապատրաստող Անի Խուդոյանը։
Հերթական դասընթացն անցկացվեց Գեղարքունիքի մարզում, որին մասնակցում էին Սևան և Մարտունի քաղաքների և հարակից գյուղերի շուրջ 55 հոգեբաններ։
Դասընթացի նպատակը տեսագործնական գիտելիքների փոխանցման միջոցով հոգեբանների մասնագիտական հմտությունների հզորացումն էր, ինչի արդյունքում մասնագետները կկարողանան երեխաների մոտ դրսևորվող հոգեբանական խնդիրների արտահայտման վաղ փուլում իրականացնել հոգեախտորոշիչ և հոգեկարգավորիչ աշխատանքներ։
Դասընթացի տեսական հատվածում մասնակիցները ծանոթացան հաճախ և հազվադեպ հանդիպող հոգեբանական խնդիրների ընդհանուր բնութագրերին, դրանց դրսևորման առանձնահատկություններին և պատճառներին։
Դասընթացի գործնական մասում մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց փորձարկել առաջարկվող աշխատանքային գործիքակազմը և հմտանալ դրա կիրառման մեջ՝ գործիքների կիրառման հիմնական սկզբունքների մասին ավելի լավ պատկերացնում կազմելու համար։
24.10.2024