ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի միաձայն որոշմամբ 2008 թվականից ապրիլի 2-ը նշվում է որպես աուտիզմի իրազեկման համաշխարհային օր։ Սույն որոշմամբ կարևորվում է աուտիզմ ունեցող երեխաների և մեծահասակների կյանքի որակը բարելավելու անհրաժեշտությունը, լիարժեք և բովանդակալից կյանք վարելու նրանց իրավունքի իրացումը։ Այս օրն աշխարհի տարբեր երկրներում տեղի են ունենում տարաբնույթ միջոցառումներ, իրազեկման ակցիաներ, որոնց նպատակն է հասարակության լայն զանգվածներին մոտեցնել աուտիզմ երևույթին և աուտիզմ ունեցող անձանց առանձնահատկություններին։
Մարդու կյանքը լիարժեք չէ, քանի դեռ նա չի գտել իր տեղն աշխարհում։
Հոգեբանները հակված են կարծելու, որ աուտիզմ ունեցող երեխաներն ունեն տաղանդավորության կամ նույնիսկ հանճարեղության նախադրյալներ։ Նրանց ներուժը ժամանակին բացահայտելով և նրանց համար համապատասխան կրթական միջավայր ապահովելով՝ զգալի առաջընթաց կարձանագրենք հասարակության տարբեր բնագավառներում․ կրթություն, գիտություն, արվեստ, սպորտ և այլ։
©️Նկարի հեղինակ` Սևադա Սարգսյան