Մենթոր` Լիլիթ Մուխսիկարոյան
Գեղարքունիքի մարզի Լիճքի հիմնական դպրոց
Գեղարքունիքի մարզի Լիճքի հիմնական դպրոցում «Հանրակրթական դպրոցի ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի շրջանակներում վերապատրաստված ուսուցիչների կողմից պարբերաբար կազմակերպվում են բովանդակալից դասեր։
Ռուսերենի ուսուցչուհի Ս.Վարդանյանը մենթոր Լ.Մուխսիկարոյանի աջակցությամբ կազմակերպել էր նմանօրինակ դաս 6 և 7-րդ դասարաններում` ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդելով:
Ուսուցիչը դասը կառուցել էր աշակերտների տարբեր խմբերի մասնակցային սկզբունքով, որն ապահովում էր ամբողջ դասարանի ակտիվ ներառումը դասապրոցեսին:
Պետք է հավելել նաև, որ ուսուցիչը դասն անցկացրեց՝ պահպանելով ուսումնառության համընդհանուր ձևավորման /ՈւՀՁ/ ուղեցույցները։