Մենթոր` Նվարդ Հովհաննիսյան
Կոտայքի մարզի Բյուրեղավանի հիմնական դպրոց
Կոտայքի մարզի Բյուրեղավանի հիմնական դպրոցի դասվար Թ. Հայրապետյանը «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի շրջանակներում իրականացրեց ուսումնառության համընդհանուր ձևավորման /ՈւՀՁ/ սկզբունքներով պլանավորված դաս։
Ուսուցչուհին նախորդ դասն ամփոփեց` այն կապելով «Հրաժեշտ դպրոցին» խորագրով իրական կյանքին. երեխաները ներկայացրեցին դպրոցում դասավանդվող առարկաներն իրենց տեսանկյունից։
Անցնելով նոր դասին` աշակերտները բաժանվեցին խմբերի, դիդակտիկ նյութերի կիրառմամբ պատկերավոր վարեցին նոր դասը՝ «Գլոբուսը»: Այն շատ հետաքրքիր անցավ, հատկապես՝ սովորողների ներկայացրած լրացուցիչ տեղեկությունների շնորհիվ։ Երեխաները ծանոթացան «Խոսող գլոբուսի» հետ, համեմատություններ արեցին դասագրքում ներկայացված նյութի հետ ու լրացրեցին տարբեր աղբյուրներից իրենց ձեռքբերած տեղեկատվությամբ։ Խաղի միջոցով նրանք կրկնեցին նաև բառի տեսակները։ Սովորողները հստակ գիտեին` բառի որ տեսակի դեպքում, ինչ շարժում պետք է անել։
Դասը հագեցած էր, ուսանելի, հետաքրքիր և, ամենակարևորը` ներգրավված էին դասարանի բոլոր աշակերտները։