2023թ․ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համագործակցությամբ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության համակարգի կատարելագործում» ծրագրի շրջանակներում իրականացվել են վերապատրաստման դասընթացներ «Ուսուցչի օգնականի դերն ու գործունեությունը լսողության խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատանքում» թեմայով:
Վերապատրաստումներն իրականացվել են ՀՄԿ Վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի մասնագետների կողմից Երևանի և ՀՀ բոլոր մարզերի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետների համար:
Դասընթացները միտված էին մասնակիցների մասնագիտական կարողությունների կատարելագործմանն ու արդիականացմանը, ուսումնական հաստատություններում ուսուցչի օգնականի դերի և նրա աշխատանքային գործունեության ուղղությունների վերաբերյալ պատկերացումների հստակեցմանը։