2024թ. մարտին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ «Երեխաների հանդեպ բռնության կանխարգելում և արձագանքում» թեմայով վերապատրաստողների վերապատրաստման դասընթաց ՀՀ մարզերի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների վերապատրաստող մասնագետների համար։
Դասընթացավարներն էին ՀՄԿ վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի վերապատրաստող մեթոդիստներ Լ․ Հակոբյանը, Ռ․ Մուրադյանը, Գ․ Հարությունյանը և Օ․ Գրիգորյանը:
Դասընթացի նպատակն է բարձրացնել մասնագետների իրազեկությունը երեխաների նկատմամբ բռնության ճանաչման, ՀՀ օրենսդրական կարգավորումների, անվտանգ և պաշտպանված զարգացնող միջավայրի ստեղծման, բռնության դեպքերին արձագանքման, համապատասխան հոգեբանական ծառայությունների տրամադրման առանձնահատկությունների ուղղությամբ։
Վերապատրաստումների հիմնական ուղղություններն էին կրթության ոլորտի մասնագետների կարողությունների զարգացումը, երեխաների հանդեպ բռնության, երեխաների պաշտպանության համակարգի և ոլորտում առկա խնդիրների հայտնաբերման ու լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացումը։
Վերապատրաստման այս մոդուլը մշակվել է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության, Մանկական զարգացման հիմնադրամի համագործակցությամբ «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS) կրթական ծրագրի շրջանակում։
14.03.2024