«Ընկալման փոփոխություն. ուսուցիչների իրավունքների և հնարավորությունների ընդլայնում» ներառական կրթության համատեքստում միջանձնային հաղորդակցման վերաբերյալ այս մոդուլը մշակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի կողմից և լրացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից նախկինում կազմված ներառական կրթության վերապատրաստման ձեռնարկը (2015թ.): Այն անդրադառնում է ուսուցչական կազմի՝ սեփական ուժերի նկատմամբ վստահությանը, նրանց վերաբերմունքին, համոզմունքներին ու նորմերին և նպատակ ունի նպաստել և աջակցել յուրաքանչյուր երեխայի ներառմանը՝ անկախ նրա սոցիալական, կրոնական, մշակութային, տնտեսական, աշխարհագրական, էթնիկ ծագումից և հաշմանդամությունից։
Մոդուլն օգնում է ուսուցիչներին զարգացնել իրենց կարողությունները, հմտությունները և ինքնավստահությունը՝ դառնալու մշակութային առումով գիտակ մանկավարժներ, ովքեր կիրառում են ներառական պրակտիկա, համագործակցում են բնակչության տարբեր շերտերի հետ և հանդես են գալիս որպես ներառման ջատագովներ իրենց կրթական և սոցիալական համայնքներում։
Մոդուլում կիրառված նյութերը հիմված են ինտերակտիվ, գործնական մոտեցմամբ համընդհանուր հենքի վրա, որը մասնակիցներին հնարավորություն է տալիս ձեռք բերել նոր գիտելիքներ, գործնականում կիրառել իրենց սովորածը, փորձարկել նոր մոտեցումեր, ապահով միջավայրում արձագանքել գործընկերներին ու դասընթացավարներին և արձագանքներ ստանալ նրանցից։
09.01.2024