2023թ․ հոկտեմբերի 12-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում անցկացվեց վեցերորդ վեբինարը՝ «ՆՊԱՏԱԿԱՈՒՂՂՎԱԾ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ» թեմայով։
Վեբինարի բանախոսներն էին «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետներ Մարտինա Ցելիզիչը և Նիկոլինա Յուրիչ Տանֆարան։
Վեբինարի ընթացքում բանախոսները ներկայացրեցին երեխայի զարգացման տարիքային և անհատական առանձնահատկությունների հենքով անհատական կրթական ծրագիր ստեղծելուն միտված գործողությունները, անդրադարձան անհատական պարապմունքներ նախագծելու և իրականացնելու քայլերին, ինչպես նաև դրանց ճիշտ հաջորդականությամբ պարապմունքների դինամիկան, շարունակականությունն ու արդյունավետությունն ապահովելու միտումներին։ Նրանք կարևորեցին այնպիսի պարապմունքների մշակումը, որոնք ուղղված են անհրաժեշտ ու առաջնային գործառնական հմտություններ ձեռք բերելուն, ինչպես նաև դրանց համար բնական միջավայրի ապահովումը՝ համապատասխանեցնելով դրանք երեխայի կարքիներին տվյալ պահին և հետագայում։
Հիշեցնենք, որ վեբինարների այս շարքը միտված է տարբեր երկրների մասնագետների միջև լավագույն փորձի փոխանակմանը։
Հետևեք մեր էջին՝ հաջորդ վեբինարի մանրամասներին տեղեկանալու համար։