2023թ. հոկտեմբերի 11-13-ը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում իրականացվեց «Օգնենք օգնողներին» թեմայով եռօրյա վերապատրաստման դասընթաց Երևանի և ՀՀ մարզերի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետների համար: Դասընթացը վարում էին ՀՄԿ վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի վերապատրաստող մասնագետներ Գայանե Հարությունյանը և Լուսինե Հակոբյանը։
Դասընթացի նպատակն էր մասնագետներին զինել այնպիսի հմտություններով, որոնք կօգնեն նրանց աջակցել ուսուցիչներին`
- ✦ ունենալու առավել կայուն և դրական հոգեվիճակ,
- ✦ ճանաչել սթրեսի նշաններն իրենց աշակերտների մոտ և կիրառել համապատասխան մոտեցումներ,
- ✦ ինչպես նաև թույլ կտան գործնականում փորձարկել սթրեսին դիմակայելու և ընդհանուր սթրեսակայունությունը բարձրացնելու արդյունավետ քայլեր ու տեխնիկաներ կամ հնարքներ։
Դասընթացն ուղեկցվեց քննարկումներով, գործնական առաջադրանքներով և ակտիվ խմբային աշխատանքներով։
13.10.2023