Փոփոխություններ կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի N88-Ն հրամանով 2022թ․ դեկտեմբերի 30-ին հաստատվել է Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման նոր կարգը։
Սույն կարգով հստակեցվում են գործառույթների և պատասխանատվությունների բաշխումը, կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի հասցեական սահմանումն ու գնահատման գործընթացի թվայնացումը, մշտադիտարկման և գնահատման մեխանիզմների ներդրումը, որոնք միտված են բարելավելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին տրամադրվող կրթական ծառայությունների որակը։
Փոփոխությունները կնպաստեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության առավել արդյունավետ կազմակերպմանը։
Սկզբնաղբյուր` Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ