«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ» թեմայով աշխատանքային քննարկում
2021թ․ ապրիլի 27-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ «ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ» թեմայով աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժ․Անդրեասյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, ոլորտի այլ ներկայացուցիչներ և ՀՄԿ ղեկավար կազմը՝ ի դեմս տնօրեն Ա․Սվաջյանի։
Քննարկման նպատակն էր վեր հանել նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման առաջընթացը, առկա խնդիրները և հնարավորությունները: