«Միջանձնային հաղորդակցություն և համայնքի ներգրավվածություն ներառական կրթության համար» թեմայով սեմինար
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համատեղ 2022 թվականի հուլիսի 4-8-ը Երևանի Հայաթ Փլեյս հյուրանոցում կազմակերպել է սեմինար «Միջանձնային հաղորդակցություն և համայնքի ներգրավվածություն ներառական կրթության համար» թեմայով:
Սեմինարը նպատակ ունի անդրադառնալ ուսուցչական անձնակազմի ինքնարդյունավետությանը, վերաբերմունքին, համոզմունքներին և նորմերին՝ նպաստելու և աջակցելու յուրաքանչյուր երեխայի ներառմանը, անկախ նրանց սոցիալական և էթնիկ ծագումից:
Սեմինարին մասնակցել են ՀՄԿ մասնագետները, մենթորները, ՏՄԱԿ-ների փոխտնօրեններն ու վերապատրաստող մասնագետները, ինչպես նաև՝ հանրակրթական դպրոցների տնօրեններ և փոխտնօրեններ։
Լուսանկարները՝ ©️UNICEF/Armenia/2022/Galstyan