«Արտթերապիան գործնականում» թեմայով սեմինար
2019 թվականի մարտի 1-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ սեմինար՝ «Արտթերապիան գործնականում» թեմայով, որը նախատեսված էր ՀՄԿ աջակցություն ցուցաբերող մասնագետների, գնահատողների, վերապատրաստողների և հանրակրթական դպրոցների բազմամասնագիտական խմբի անդամների համար: Սեմինարը վարեցին ՀՄԿ մասնագետներ Է.Մանուկյանը և Ն.Ներսիսյանը: Սեմինարավարները ներկայացրեցին այն գործնական աջակցության գործիքներն ու միջոցները, որոնք անհրաժեշտ են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ տարվող աշխատանքներում, երեխաների զարգացումն ապահովող աջակցման գործողություններում:
Սեմինարին մասնակցեցին ինչպես ՀՄԿ, այնպես էլ Արմավիրի մարզի հանրակրթական դպրոցի բազմամասնագիտական խմբի մասնագետները: Վերջիններս իրենց գոհունակությունը հայտնեցին սեմինարավարներին և արժևորեցին սեմինարից ստացած գործնական գիտելիքներն ու հմտությունները: