«Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագրի երրորդ փուլ
«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվեց «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագրի երրորդ փուլը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող այս ծրագրի գործընկերներից է նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը։
Ծրագրի շրջանակում Երևանի և ՀՀ Արմավիրի մարզի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 100 ուսուցիչներ մասնակցեցին տեսական դասընթացի, որի հիմնական թեմաներն էին՝
Վերապատրաստման մասնակիցները ուսումնամեթոդական և գործնական աջակցություն ստացան Հայաստանի և արտերկրի առաջնակարգ մասնագետների կողմից՝ զինվելով ներառական և հասանելի միջավայրի ստեղծման համար անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով։
Սկզբնաղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջ