ԿԳՄՍՆ շրջաբերական Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության կազմակերպման վերաբերյալ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության կազմակերպման նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարության շրջաբերականով հանձնարարվում է ապահովել բոլոր երեխաների ընդգրկումն ուսումնական հաստատություններ՝ անկախ փաստաթղթերի առկայությունից։
Ի թիվս այլ ծառայությունների, նախատեսվում է սովորողներին ցուցաբերել հոգեբանական և կրթական աջակցություն:
Անհրաժեշտության դեպքում՝ Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից կիրականացվի սովորողների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և աջակցության տրամադրման գործընթաց:
Առաջիկայում մեկնարկելու են նաև ուսուցիչների վերապատրաստումները՝ ստեղծված իրավիճակում սովորողներին կրթական գործընթացում սահուն ներգրավելու նպատակով։
Սկզբնաղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջ