2024թ․ հոկտեմբերի 2-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների տնօրենների հետ, որը վարում էր ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։
Ողջունելով ներկաներին՝ Ա․ Սվաջյանը կարևորեց կրթության կազմակերպման համակարգում տեղի ունեցած փոփոխությունները, անդրադարձավ այդ փոփոխություններով պայմանավորված գործընթացներին, ՏՄԱԿ-ների կողմից մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների իրականացման ծավալներին ու ժամկետներին, սովորողների ԱՈՒՊ-ների մշտադիտարկման արդյունքների ամփոփմանը, իրականացվող վերապատրաստումների արդյունավետությանը, ոլորտի ընթացիկ աշխատանքներին, մասնավորապես՝
- ✦ մատչելի ֆիզիկական միջավայրի և խելամիտ հարմարեցումների ապահովմանը դպրոցներում,
- ✦ դպրոցների ռեսուրս-սենյակների աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը,
- ✦ ԱՈՒՊ-ի լրացման ընթացակարգերին,
- ✦ ՏՄԱԿ-դպրոց համագործակցությանը,
- ✦ ՏՄԱԿ-ների կողմից մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման ընթացակարգերին,
- ✦ դասապրոցեսին բոլոր երեխաների ներգրավվածությանը,
- ✦ դպրոցներում հոգեբանների հաստիքների համալրմանը և աշխատանքի կազմակերպմանը։
Հանդիպման ընթացքում ամփոփվեցին ՏՄԱԿ-ների կողմից իրականացված աշխատանքները, հստակեցվեցին առաջիկա անելիքները, եղան առաջարկություններ ՏՄԱԿ-ների գործունեությունն ավելի արդյունավետ կազմակերպելու մեխանիզմներ մշակելու ուղղությամբ։ Այնուհետև տեղի ունեցավ հարցուպատասխան, որի ընթացքում ՏՄԱԿ-ների տնօրենները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերն ու խնդիրները։
03․10.2024