2021թ․ փետրվարի 3-5-ը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից Սպիտակի և Վանաձորի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետների համար իրականացվեց վերապատրաստման դասընթաց «Մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրումը մտավոր (ճանաչողական) գործընթացների խանգարում ունեցող երեխաներին» թեմայով:
Դասընթացը վարեցին ՀՄԿ վերապատրաստումների և մեթոդական աջակցության բաժնի մասնագետներ Գ. Երանոսյանը, Լ. Զաքարյանը, Ռ. Մուրադյանը և Ա. Քալաշյանը:
Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել ճանաչողական գործընթացների զարգացման տարիքային առանձնահատկությունները, հետազոտման մեխանիզմները, ինչպես նաև մի շարք մեթոդներ և հնարներ, որոնք արդյունավետ է կիրառել ճանաչողական գործընթացների խանգարումներ ունեցող երեխաների հետ իրականացվող աշխատանքների ընթացքում:
Վերապատրաստման դասընթացի ժամանակ կազմակերպվել և իրականացվեցվել են ինչպես անահատական, այնպես էլ խմբային ակտիվ աշխատանքներ, որոնք հնարավորություն են տվել մասնակիցներին գործնականում կիրառել որոշ վարժություններ և մեթոդներ:
Վերապատրասման դասընթացները կրելու են շարունակական բնույթ: