2025թ․ ապրիլի 14-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ հերթական աշխատանքային հանդիպումը տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների տնօրենների մասնակցությամբ։ Հանդիպումը վարում էր ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը։
Ողջունելով ներկաներին՝ ՀՄԿ տնօրենն անդրադարձավ մի շարք օրակարգային հարցերի, մասնավորապես՝ «Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգում» նախատեսվող փոփոխություններին, մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման մշտադիտարկման ձևաթղթերի մշակման գործընթացին, ուսումնական հաստատություններում ֆիզիկական միջավայրի մատչելության և խելամիտ հարմարեցումներին, ինչպես նաև դպրոցներում ֆիզիկական ու հոգեբանական անվտանգության ապահովմանը։ Քննարկվեցին բուլինգի և բռնության դեպքերի հայտնաբերման, դրանց կանխարգելման և հաղթահարման ընթացակարգերի, ինչպես նաև բուլինգի պատճառով սովորողների այլ ուսումնական հաստատություններ տեղափոխվելու դեպքերին առնչվող հարցեր։ Լ․Մնացականյանը կարևորեց համագործակցային և արդյունավետ աշխատանքը՝ անդրադառնալով ՏՄԱԿ-ների կողմից իրականացվող մանկավարժահոգեբանական ծառայությունների որակին ու արդյունավետությանը, ինչպես նաև աշխատանքային գործունեության ընթացքում ի հայտ եկող խնդիրներին։
ՏՄԱԿ-ների տնօրենները բարձրաձայնեցին իրենց մտահոգող հարցերը, որոնց լուծման ուղղությամբ եղան կառուցողական քննարկումներ։
14.04.2025