Դասընթացները մեկնարկել են Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում և շարունակվել Երևանի և Շիրակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններներում, որոնց մասնակցել է ՀՄԿ-ի և ՏՄԱԿ-ների շուրջ 182 մասնագետ։
Վերապատրաստումներն իրականացվում են Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի մեթոդիստ-վերապատրաստող, Էրգոթերապիստ Սեդա Միրոյանի կողմից։
Դասընթացների նպատակն է նպաստել ՏՄԱԿ-ների մասնագետների գիտելիքների և հմտությունների կատարելագործմանը՝ հստակեցնելով նրանց պատկերացումները էրգոթերապիա մասնագիտության, նրա դերի ու կարևորության, արդյունավետության մասին։ Վերապատրաստվող մասնագետները հանգամանալիորեն ծանոթանում են էրգոթերապիստի աշխատանքային ուղղվածությանն ու ռազմավարությանը տարբեր տարիքային խմբերի հետ աշխատելիս և տարբեր խնդիրների առնչվելիս։ Շեշտադրվում է Էրգոթերապիստի աշխատանքի բազմակողմանի և ճկուն մոտեցման կարևորությունը՝ երեխայի կարիքների ճիշտ գնահատման և նպատակադրման համար։
Վերապատրաստումների ընթացքում մասնակիցների կողմից վեր են հանվում մասնագիտական գործունեության ընթացքում ի հայտ եկած խնդիրները, քննարկվում դրանց լուծումների տարբերակները՝ դիտարկելով Էրգոթերապիայի և հարակից այլ մասնագիտությունների համագործակցության շրջանակներում էրգոթերապիստի գործունեության արդյունավետությունը։
Նկարները՝ Երևանի թիվ 3 և Շիրակի ՏՄԱԿ–ների ֆեյսբուքյան էջերից։
18.10.2024