Այսօր` սեպտեմբերի 7֊ին, Տավուշի մարզպետարանում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանի գլխավորությամբ կազմակերպվել է հանդիպում մարզի նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ։
Տիկին Սվաջյանն անդրադարձել է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանին և ժամանակացույցին», որի համաձայն 2022-2023 ուսումնական տարում համընդհանուր ներառական կրթության համակարգը ներդրվում է Տավուշի, Լոռու, Սյունիքի և Երևան քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում։ Այս թեմայի համատեքստում քննարկվել են վերոնշյալ գործընթացի արդյունավետ կազմակերպմանն առնչվող հարցեր, ներկայացվել է կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատանքների կազմակերպման հիմնական մոտեցումներն ու մեթոդաբանությունը։
Սկզբնաղբյուր` ՀՀ Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջ