Սույն թվականի հունվարի 12-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում ՀՀ հատուկ դպրոցների տնօրենների մասնակցությամբ տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում, որին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության և ՀՄԿ պատասխանատուներ՝ տնօրեն Ա․Սվաջյանի գլխավորությամբ։
2022թ-ից ՀՀ հատուկ դպրոցների կողմից մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման գործընթացի համակարգումն իրականացնելու է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը։ Այս գործընթացի շրջանակներում, ինչպես նշեց ՀՄԿ տնօրեն Ա․Սվաջյանը, անհրաժեշտ է համատեղ աշատանքներ իրականացնել՝ հատուկ դպրոցների զարգացման և իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով:
Օրակարգում ընդգրկված թեմաներն էին՝
- ✦ 2022թ-ին ՀՄԿ կողմից հատուկ դպրոցներում իրականացվելիք գործողությունների ներկայացում։
- ✦ Հատուկ դպրոցների հիմնախնդիրների քննարկում:
Հատուկ դպրոցների տնօրենները ներկայացրեցին դպրոցներում սովորողների կրթության կազմակերպման գործընթացում առկա հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները։
Հանդիպումն անցավ գործնական քննարկումների մթնոլորտում: Համագործակցության քայլերը և հետագա աշխատանքները նախագծելու և կոորդինացնելու նպատակով կլոր սեղան-քննարկումները կլինեն շարունակական։