Սույն թվականի հունվարի 14-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան-hանդիպում: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների տնօրենները, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի պատասխանատուները՝ տնօրեն Ա․Սվաջյանի գլխավորությամբ։
Հանդիպման օրակարգի թեմաներն էին՝
- ✦ ՏՄԱԿ-ների գործունեության տարեկան պլանավորումների, միջոցառումների պլանավորման ցուցանիշների և եռամսյակային ու ամսական հաշվետվությունների լրամշակված փաստաթղթերի ներակայացում և քննարկում,
- ✦ ՏՄԱԿ-ների ֆինանսավորման նոր կարգի ներդրման արդյունքում մասնագիտական հաստիքների ավելացման և ռեսուրսների ճիշտ բաշխման վերաբերյալ կարծիքների փոխանակում,
- ✦ նախադպրոցական կրթության ոլորտում Համընդհանուր ներառական կրթության ներդրման գործողությունների պլանավորում Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում,
- ✦ ՀՄԿ կողմից իրականացվող ընթացիկ և առաջիկա ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության փոխանցում:
Հանդիպումն անցավ ակտիվ քննարկումների և մտքերի փոխանակման արդյունավետ մթնոլորտում։