Մայիսի 3-ին տեղի ունեցավ առցանց սեմինար ՏՄԱԿ-ների և ՀՄԿ հատուկ մանկավարժների համար, որը վարում էր մ․գ․թ․, դոցենտ, ՀՄԿ բովանդակային մշակումների բաժնի մասնագետ Թ.Ազատյանը։
Սեմինարի թեման էր՝ «Զարգացման բարդ կամ զուգակցված խանգարումներ ունեցող սովորողների հոգեֆիզիկական զարգացման առանձնահատկությունները և դրանց դրսևորումները»։
Մասնակիցներն ուղղեցին սեմինարավարին նաև իրենց մասնագիտական գործունեությանն առնչվող այլ հարցեր, ինչպես, օրինակ՝ զարգացման բարդ խանգարումներ ունեցող սովորողների հետ տարվող աշխատանքներում առավել արդի մեթոդները, ինչպես խթանել վերոնշյալ առանձնահատկություններ ունեցող սովորողների հետաքրքրությունը ուսումնական գործընթացում, երեխա-ծնողական խումբ աշխատանքների առանձնահատկությունները, ընտանիքի հոգեբանական առանձնահատկությունների դերը երեխայի հետ տարվող աշխատանքների գործընթացում և այլն։
Սեմինարն ուսուցողական էր և հետաքրքիր, որին կհաջորդի առկա ձևաչափով հանդիպում ՀՄԿ-ում, այս անգամ՝ զուգակցված գործնական և խմբային աշխատանքներով։