Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում հանրային քննարկման է ներկայացվել տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման, դրա արդյունքով հավելավճարի տրամադրման և ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգի նախագիծը:
Նախագծի համաձայն՝ 2025թ-ից կիրականացվի հոգեբանի, իսկ 2026թ-ից՝ հատուկ մանկավարժի ծառայություն տրամադրող մասնագետների կամավոր ատեստավորում, ինչի արդյունքների հիման վրա ատեստավորում անցած մասնագետներին համապատասխանաբար կտրվի հավելավճար 5 տարի ժամկետով։ Նախատեսվում է կամավոր ատեստավորման գործընթաց սահմանել նաև նեղ մասնագիտական աջակցություն ցուցաբերող մասնագետների համար՝ մասնագիտական գրավչությունը բարձրացնելու, մասնագիտական զարգացման և աշխատանքի նախընտրելիության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով։ Նախագծով առաջարկվում է ատեստավորումը դարձնել ամենամյա։
Նախագծի առնչությամբ դիտարկումները մինչև դեկտեմբերի 9-ը կարող եք հրապարակել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում։
Սկզբնաղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍՆ Պաշտոնական կայքէջ
29.11.2023