2024 թվականի մարտի 29-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և Լիբերալ քաղաքականության ինստիտուտ-Institute of Liberal Politics հասարակական կազմակերպության միջև ստորագրվեց Համագործակցության հուշագիր։
Հաշվի առնելով ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ ողջ աշխարհում անհանգստացնող արագությամբ ծավալվող դպրոցական բռնության (բուլինգի) դեպքերը և առաջնորդվելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը նվիրված միջազգային և ներպետական ակտերով ընդունված սկզբունքներով` պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ ուժերով իրականացնել դպրոցներում բուլինգի իրավիճակի քարտեզագրում, մշակել և հրատարակել երկլեզու ձեռնարկ՝ ուսուցիչների և կրթական ոլորտում աշխատող այլ անձանց համար, ինչպես նաև ձեռնամուխ լինել «Բուլինգից զերծ դպրոցների» ազգային մեխանիզմների մշակմանն ու փորձարկմանը։
02.04.2024