Սույն թվականի սեպտեմբերի 9-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում` «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի նոր փուլի մեկնարկին ընդառաջ։
ՀՄԿ տնօրեն Արաքսիա Սվաջյանը ներկայացրեց ծրագրին առնչվող ընթացիկ փոփոխություններն ու գործընթացի զարգացման հեռանկարները։ Մասնավորապես անդրադարձ կատարվեց Ներառական կրթությանն առնչվող բարեփոխումներին և այդ շրջանակում կատարված իրավական ակտերի փոփոխություններին։
Նախանշվեցին գործընթացի իրականացման քայլերը և ուղղությունները, որոնցից են՝
- ✦ դպրոցների բաշխումը,
- ✦ Վերապատրաստողների վերապատրաստման կազմակերպումը /TOT։
Կարևորվեց ՏՄԱԿ-դպրոց-մենթոր համագործակցությունը, որի ճիշտ կազմակերպման և իրականացման արդյունքում աճում է գործընթացի արդյունավետությունը։
Այս փուլին ներգրավված են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցի ուսուցիչները և ուսուցչի օգնականները։