Դեկտեմբերի 5-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում հյուրընկալվել էր «Հաշմանդամության եվրոպական ֆորում» հասարակական կազմակերպության երեխաների խնամքի և պաշտպանության հարցերի փորձագետ Ժորժետ Մուլհեյրը։ Այցի նպատակն էր ծանոթանալ հայ գործընկերների կողմից իրականացվող աշխատանքներին և գործընթացներն։
ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը ներկայացրեց Հայաստանում համընդհանուր ներառական կրթության կազմակերպման գործընթացը, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման ու մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման ընթացքն ու առանձնահատկությունները:
«Հաշմանդամության եվրոպական ֆորումի» գործընկերները խոսեցին ապաինստիտուցիոնալացման գործընթացի մարտահրավերների մասին: Քննարկվեցին աջակցության 3-րդ ու 4-րդաստիճանի կարիք ունեցող, մասնավորապես խնամքի հաստատություններում գտնվող երեխաների կրթության կազմակերպման գործընթացին վերաբերող հարցեր։ Հանդիպման մասնակիցները երկուստեք կարևորեցին փորձի փոխանակումն ու հետագա համատեղ ռազմավարությունների մշակման անհրաժեշտությունը:
Հանդիպման ավարտին հյուրերը շրջայց կատարեցին կենտրոնում, ծանոթացան ՀՄԿ ստորաբաժանումների գործունեությանը:
07.12.2023