Սկսվում է ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման գործընթացը
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը (ՀՄԿ), ի թիվս այլ կազմակերպությունների, օգոստոսից կսկսի իրականացնել պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումները։
ՀՄԿ-ն ունի վերապատրաստումների բազմամյա փորձ։ Կենտրոնում առկա են վերապատրաստման անհրաժեշտ տարածք, սարքավորումներ, իսկ արհեստավարժ մասնագետներն ունեն գործընթացի համար մշակված անհրաժեշտ պլաններ:
Վերապատրաստումները կիրականացնեն փորձառու մասնագետները։
Ուսուցիչների վերապատրաստման դասընթացները տեղի կունենան ըստ հետևյալ բաղադրիչների ու առարկաների․
ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑ
✦ Դասվարներ
ՄԻՋԻՆ ԵՎ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐ
✦ Հայոց լեզու
✦ Պատմություն
✦ Հասարակագիտություն
✦ Մաթեմատիկա
✦ Ինֆորմատիկա
✦ Ֆիզիկա
✦ Աշխարհագրություն
✦ Տեխնոլոգիա
✦ Կերպարվեստ
Դասընթացներին կհետևի Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնը:
Սկզբնաղբյուրը՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության Յութուբյան պաշտոնական էջ