2023թ․ նոյեմբերի 14-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» Perkins School for the Blind կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում անցկացվեց յոթերորդ վեբինարը՝ «Ի՞նչ է ֆունկցիոնալ տեսողությունը» թեմայով։
Վեբինարի բանախոսն էր «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետ Սնեժանա Սայցը։
Վեբինարի ընթացքում մասնակիցներն ընդհանրական գիտելիքներ ձեռք բերեցին տեսողության ռիսկերի վաղ հայտնաբերման կարևորության, տեսողության ֆունկցիաների և ֆունկցիոնալ տեսողության տարբերությունների մասին։ Բանախոսը մասնակիցներին ներկայացրեց տեսողության անխաթար զարգացման համար անհրաժեշտ նախապայմանները, վաղ մանկության տարիքում երեխայի ուղեղում տեղի ունեցող գործընթացների և այդ գործընթացներով պայմանավորված՝ տեսողական որոշակի վարքագծի դրսևորման պատճառահետևանքային կապը։ Նա խոսեց նաև տեսողության ցուցանիշների, տեսողության զարգացման խանգարումների արդյունքում երեխաների մոտ ի հայտ եկող հավելյալ դժվարությունների ու դրանց կանխարգելման անհրաժեշտության մասին։
Հիշեցնենք, որ վեբինարների այս շարքը միտված է տարբեր երկրների մասնագետների միջև լավագույն փորձի փոխանակմանը։
Հետևեք մեր էջին՝ հաջորդ վեբինարի մանրամասներին տեղեկանալու համար։
14.11.2023