Ընթացքի մեջ է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների համար իրականացվող Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համագործակցությամբ ստեղծված «Օգնենք օգնողներին» մոդուլային դասընթացը։
Վերապատրաստումներն ուղղված են ուսուցիչների և աշակերտների մոտ սթրեսի նշանները ճանաչելու, սթրեսին դիմակայելու արդյունավետ մոտեցումների և հմտությունների զարգացմանը, ինչպես նաև ընդհանուր սթրեսակայունությունը բարձրացնելու արդյունավետ քայլերի, տեխնիկաների և հնարքների կիրառմանը գործնականում։
Դասընթացները հաջողությամբ իրականացվում են Երևան քաղաքի և ՀՀ մարզերի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների՝ ծրագրի շրջանակներում վերապատրաստված մասնագետների կողմից: Իրականացված 66 դասընթացի արդյունքում վերապատրաստվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների 837 ուսուցիչներ և 37 հոգեբաններ:
Հիշեցնենք, որ դասընթացների նպատակն է ուսուցիչներին և հոգեբաններին զինել այնպիսի հմտություններով, որոնք կօգնեն նրանց`
- ✦ ունենալ առավել կայուն և դրական հոգեվիճակ,
- ✦ ճանաչել սթրեսի նշաններն իրենց սովորողների մոտ և կիրառել համապատասխան մոտեցումներ,
- ✦ գործնականում փորձարկել սթրեսին դիմակայելու և ընդհանուր սթրեսակայունությունը բարձրացնելու արդյունավետ քայլեր, տեխնիկաներ և հնարքներ։
22.11.2023