ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ և ՈՒՍՈՒՑՉԻ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐԸ
Երևանի Վ.Թեքեյանի անվան թիվ 92 հիմնական դպրոցում շարունակվում է «Հանրակրթական դպրոցի ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի շրջանակներում վերապատրաստումները ուսուցիչների և բազմամասնագիտական խմբի անդամների համար:
Մենթորի և երկու ուսուցիչների համագործակցության, դասի համատեղ պլանավորման արդյունքում մարտի 2-ին անցկացվեց դաս-սեմինար ուսուցիչների համար՝ «Դասավանդման փորձառության վերլուծություն և ինքնավերլուծություն շարունակական մասնագիտական զարգացման համար» թեմայով, «Ուսումնական կենտրոնների տեղափոխման մոդել»-ով:
Դասընթացավարներն են՝ դպրոցի ուսուցիչներ Գոհար Չոբանյանը և Սվետլանա Ամիրյանը:
Ստացած գիտելիքները ավելի ամրապնդելու և հմտություններ ձեռք բերելու համար ուսուցիչներին տրվում են ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև իրականացվում են տարբեր գործնական աշխատանքներ: