Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացի մշտադիտարկում Լոռու մարզի 4 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների սպասարկման տարածքների թվով 13 դպրոցներում
2021թ․ մարտի 1-3-ը և մարտի 10-12-ը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի Գնահատման բաժնի կողմից իրականացվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացի մշտադիտարկում Լոռու մարզի 4 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների սպասարկման տարածքների թվով 13 դպրոցներում:
Մշտադիտարկման նպատակն էր վերլուծել Լոռու մարզի Սպիտակի, Վանաձորի Ստեփանավանի, Ալավերդու տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից իրականացվող կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացը՝ հետագա աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: