ԱՊՐԻԼԻ 7-ին
«ԱՆԱԿՆԿԱԼ ՄԱՅՐԻԿՆԵՐԻՆ» խորագրով մեր սաների նկարների 1-ին ցուցահանդեսն էր Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում:
Ներկա էին բազմաթիվ հյուրեր, ծնողներ, արվեստի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, կենտրոնի ողջ անձնակազմը:
Միջոցառման հյուրն էր ՀՀ վաստակավոր նկարիչ Աննա Հարությունյանը, որը ջերմ խոսքերով ոգևորեց ծնողներին ու երեխաներին, մասնագիտորեն գնահատեց ու կարևորեց ցուցադրված աշխատանքները:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՄԿ տնօրեն Արաքսիա Սվաջյանը:
Ցուցահանդեսին մասնակցելու եւ ստեղծագործական ակտիվություն ցուցաբերելու համար փոքրիկ նկարիչները արժանացան խրախուսական պատվոգրերի։
Անակնկալները շարունակվում էին․փոքրիկ Միքայելը մոտեցավ նկարչական տախտակին և գեղեցիկ պատկերներ նկարեց՝ զարմացնելով և հիացնելով ոչ միայն ներկաներին, այլև՝ իր ծնողներին:
Միջոցառման ավարտին ՀՄԿ մասնագետ, հատուկ մանկավարժ Էդգար Մանուկյանը ծնողների համար անցկացրեց սեմինար-հանդիպում ՝ երեխաների ստեղծագործական ունակությունների զարգացմանն ու երևակայության խթանմանը նպաստող կախարդական գույների հրաշագործ ազդեցության մասին:
Տոնը հաջողվեց: