ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1265-Ն որոշմամբ՝ սահմանվել է Խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը, որում կրթության ոլորտում համընդհանուր ներառականության ապահովումը՝ կրթական քաղաքականության առաջնային ուղղություն է:
https://escs.am/…/02cc9fdb1a22eb6b6ae48bb37f5a3c3b.pdf
Սույն կարգով սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց խելամիտ հարմարեցումներ ստանալու համար դիմելու, ինտերակտիվ երկխոսության իրականացման և որոշման կայացման, խելամիտ հարմարեցումների վերանայման և վերացման, վերահսկողության հետ կապված հարաբերությունները։
Խելամիտ հարմարեցումներ կարող է ստանալ յուրաքանչյուր անձ, որը՝
- ✦ ունի հաշմանդամությամբ պայմանավորված ֆունկցիոնալության սահմանափակում
- ✦ խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարագայում կկարողանա բավարար չափով կատարել գործողությունները, որոնք պարտավոր է կատարել կամ ակնկալվում է, որ կկատարի.
- ա․ աշխատանքի ընդունվելիս՝ մյուսների հետ հավասար հնարավորություններ ունենալու պարագայում.
- բ․ աշխատանքային պայմանագրով նախատեսված իր աշխատանքային պարտականությունները կատարելու համար․
- գ․ ուսումնական հաստատություն ընդունելությանը, ուսումնական գործընթացին մյուսների հետ հավասար մասնակցելու համար։
Խելամիտ հարմարեցումների տեսակներն են.
- ✦ ոչ տեխնոլոգիական բնույթի հարմարեցումներ,
- ✦ ցածր տեխնոլոգիական լուծումներ պահանջող հարմարեցումներ,
- ✦ բարձր տեխնոլոգիական լուծումներ պահանջող հարմարեցումներ, որոնց դեպքում օգտագործվում են առաջադեմ կամ բարդ սարքավորումներ,
- ✦ աջակցության գործողություններ (ուղեկցողներ, շուրթերով հաղորդակցվող թարգմանիչ, ժեստերի լեզվի թարգմանիչ, գրառումներ կատարող, թարգմանիչներ կույր և խուլ անձանց համար կամ աջակցող կենդանիներ, անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում վերհանված ցուցումների ապահովում և այլն,
- ✦ կողմերի համաձայնությամբ կարող են ներառվել և կատարվել նաև այլ գործողություններ։
Խելամիտ հարմարեցումների համար կարող է դիմել անձը, իսկ հաշմանդամություն ունեցող երեխաների դեպքում՝ օրինական ներկայացուցիչը։
Որոշումն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից:
Սկզբնաղբյուր` ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջ