2023 թ. սեպտեմբերի 5-ին անցկացվեց Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» կազմակերպության համագործակցությամբ իրականացվող հինգերորդ վեբինարը՝ «ԲԱԶՄԱԿԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ» թեմայով։
Բանախոսն էր «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետ Մարտինա Ցելիզիչը: Վեբինարի ընթացքում մասնակիցները ծանոթացան բազմակի խանգարումներ ունեցող երեխաների ընդհանուր կրթական ծրագիրը կազմելու քայլերին ու դրանց հերթականությանը: Մ.Ցելիզիչը վեբինարի մասնակիցներին ներկայացրեց, թե ինչ առաջնահերթություններ պետք է հաշվի առնել բազմակի խանգարումներ ունեցող երեխաների ուսումնական ծրագիրը կազմելիս, ինչ պարապմունքներ կարելի է մշակել և ինչպես կազմակերպել կրթական միջավայրը, որտեղ կայանալու են պարապմունքները։ Նա խոսեց հաղորդակցման կիրառվող միջոցների, դրանք երեխայի տեսողական, լսողական ու շարժողական կարողություններին հարմարեցնելու ձևերի ու եղանակների մասին՝ շեշտելով ուսուցման աջակցության ոազմավարություններում տարբեր մոտեցումների և պարապմունքների բնական միջավայրը երեխաների անհատական միաջավայրերին համադրելու կարևորությունը։
Հիշեցնենք, որ վեբինարների այս շարքը միտված է տարբեր երկրների մասնագետների միջև լավագույն փորձի փոխանակմանը։
Հետևեք մեր կայքին` հաջորդ վեբինարի մանրամասներին տեղեկանալու և մասնակցության գրանցումը բաց չթողնելու համար։