2024թ․ սեպտեմբերի 17-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում անցկացվեց տասներեքերորդ վեբինարը՝ «ԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՐԱԿՐՈՒՄ» թեմայով։
Վեբինարի բանախոսներն էին «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետներ Դիանա Կոռունիչը և Դանիելա Կլյայիչը։
Խոսելով կերակրման կարևորության, առօրյա գործողություններում նրա կենսական ու սոցիալական նշանակության մասին՝ բանախոսները մանրամասնեցին, թե ինչ է բուժական կերակրումը, ինչով է այն տարբերվում սովորական կամ տիպային կերակրումից, ինչի համար է կիրառվում, ինչպես նման միջամտությունը կարող է բարելավել երեխայի կերակրման հմտությունները, ինչ խնդիրների առկայության դեպքում և ինչպիսի միջավայրում պետք է իրականացնել բուժական կերակրում։
Վեբինարի ընթացքում անդրադարձ կատարվեց տարբեր տեխնիկաներին, գործելակերպերին ու մոտեցումներին, որոնք հնարավորություն կտան արդյունավետության և անվտանգային տեսանկյունից դրականորեն փոխել երեխայի ուտելու ու խմելու հմտությունը, հետևաբար նաև՝ նրա կյանքի որակը՝ նկատի ունենալով նաև նրան շրջապատող սոցիալական համատեքստը՝ այլ մարդկանց հետ փոխշփումն ու հաղորդակցումը։
Վեբինարի մասնակիցները դիտեցին տեսանյութ, որտեղ ծանոթացան կերակրման դժվարություններ ունեցող երեխայի հետ աշխատանքի առանձնահատկություններին։
Հիշեցնենք, որ վեբինարների այս շարքը միտված է տարբեր երկրների մասնագետների միջև լավագույն փորձի փոխանակմանը։
Հետևեք մեր էջին՝ հաջորդ վեբինարի մասին տեղեկանալու համար։
18.09.2024