2022թ. հոկտեմբերի 21-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների տնօրենների և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի անձնակազմի մասնակցությամբ հերթական հանդիպում-քննարկումը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանի և ՀՄԿ տնօրեն Արաքսիա Սվաջյանի գլխավորությամբ։
Հանդիպման օրակարգային թեմաներն էին՝
- ✦ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների իրականացումը ՏՄԱԿ-ների կողմից (ժամկետներ, ծավալներ),
- ✦ Անհատական ուսուցման պլանների մշակման գործընթացը,
- ✦ նախադպրոցական համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման շրջանակներում իրականացվող աշխատանքները,
- ✦ սովորողների տնային ուսուցման նոր կարգը, տնային ուսուցում ստացող երեխաների կրթության կազմակերպման հիմնախնդիրները,
- ✦ թափուր հաստիքներ, դպրոցների թիմեր, ֆինանսավորում։
Տիկին Մուրադյանն անդրադարձավ ներառական կրթության կազմակերպման հիմնախնդիրներին, տարեկան ծրագրով պլանավորված և իրագործված աշխատանքների վերաբերյալ ՏՄԱԿ-ների եռամսյակային հաշվետվություններին, ոլորտի բարեփոխումներին և նպատակային քայլերին։