2023 դեկտեմբերի 25-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ տարեվերջյան հանդիպում ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների տնօրենների և ՀՄԿ անձնակազմի մասնակցությամբ։
ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, ներկայացրեց 2023 թվականին նախանշված ծրագրերն ու իրականացված աշխատանքները, ամփոփեց ձեռքբերումները՝ շեշտադրելով ոլորտի մարտահրավերները։ Նա ընդգծեց ՏՄԱԿ-ների արդյունավետ աշխատանքի կարևորությունը համընդհանուր ներառական կրթության զարգացման գործում։ Հաշվի առնելով ՏՄԱԿ-ների ծանրաբեռնվածությունը՝ պայմանավորված Նախադպրոցական ուսումնական հաստատություններին և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական կրթական հաստատություններին տրամադրվող մանկավարժահոգեբանական աջակցության ծավալների աճով, Լ․Մնացականյանը կարևորեց տրամադրվող ծառայությունների որակի բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը։
ՏՄԱԿ-ների տնօրենները ներկայացրեցին իրենց կողմից իրականացված աշխատանքների ծավալները, անդրադարձան նաև երեխաներին տրամադրվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններին, մշտադիտարկումներին և խորհրդատվություններին։
Հանդիպումն ուղեկցվեց կառուցողական քննարկումներով։
25.12.2023