Մայիսի 30-ին ՀՄԿ բովանդակային մշակումների բաժնի մասնագետ, «Ներառում Հայաստան» ՀԿ ղեկավար Սյուզաննա Պետրոսյանն իրականացրեց սեմինար՝ «Ինչպես ներառել աուտիզմ ունեցող սովորողին ուսումնական գործընթացում» թեմայով Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների և ՀՄԿ հոգեբանների և հատուկ մանկավարժների համար։
Դասընթացի շրջանակներում մասնակիցները ծանոթացան աուտիզմ ունեցող սովորողների հետ աշխատանքում կիրառվող արդյունավետ մեթոդներին և դպրոցական միջավայրում կրթական հարմարեցումների կազմակերպման հիմնական ռազմավարություններին։
Սեմինարի ընթացքում կիրառվեցին համագործակցային մեթոդներ, ակտիվ քննարկումներ։ Նույն թեմայով կիրականացվի հաջորդ սեմինարը, որի բովանդակությունն առավել հագեցած կլինի ուսումնական գործընթացում կիրառվող գործնական աշխատանքների ներկայացմամբ: