Արմինե Ավագյան
Հոգեբան | Մանկավարժահոգեբանական աջակցության բաժին
Ա. Ավագյանը սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետում և ստացել հատուկ հոգեբանի բակալավրի աստիճան, այնուհետև ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանում՝ ստանալով հոգեբանի մագիստրոսի աստիճան:
Արմինեն ունի հոգեթերապևտի և հեքիաթաթերապևտի որակավորում: Մասնակցել է բազմաթիվ վերապատրաստումների:
Այժմ Արմինեն աշխատում է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում և հոգեբանական աջակցություն է տրամադրում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին, ինչպես նաև խորհրդատվություններ է տրամադրում նրանց ծնողներին և այն անձանց, ովքեր ունենք հոգեբանական աջակցության կարիք:
Արմինեի բլոգում կարող եք գտնել զարգացնող խաղեր, գործնական աշխատանքներ, թերապևտիկ հեքիաթներ, դրական ծնողավարմանն ուղղված նյութեր, մասնագիտական այլ տեղեկություններ: