«Մենք կարող ենք» հասարակական կազմակերպությունը Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համատեղ մշակել է «Ընտրելու իմ իրավունքը» հավելվածը, որի փորձագիտական խմբում ընդգրված էին նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի մասնագետները։ Հավելվածը նախատեսված է տարբեր առանձնահատկություններ ունեցող ընտրողներին ընտրական գործընթացի մեջ ներգրավելու համար։
Հավելվածը հարցաշարերի, գունավոր պատկերների, անիմացիոն տեսանյութերի միջոցով ուղղորդում է, թե ինչպես գնալ ընտրական տեղամաս, ինչպես ընտրել։ Այն հարմարեցված տեքստերի, պարզեցված օրենքների և տեղեկատվության ձայնային հարմարեցումների օգնությամբ փորձում է ընտրական գործընթացն ամբողջովին հասանելի դարձնել բոլորի ընտրողներին՝ ապահովելով նրանց անկախ մասնակցությունը ընտրություններին։
Այդ նպատակով ստեղծվել է election.aregak.online հարթակը, որը շուտով հասանելի կլինի նաև ԿԸՀ կայքում։
Նախաձեռնությունը հասարակության ներառականության կայացման կարևոր քայլերից է, որը նաև տվյալ հասարակության ժողովրդավարության ցուցանիշներից է։